«Անադոլու» գործակալության հաղորդագրության համաձայն, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 2-ին Բրազիլիայում կմասնակցի լեգենդար ֆուտբոլիստ Էդսոն Արանտես Դու Նասիմենտուի՝ Պելեի հուղարկավորութան արարողությանը:
Չավուշօղլուն Թուրքիայի կողմից ներկա կլինի Բրազիլիայի նորընտիր նախագահ Լուիս Իգնասիո Լուլա Դա Սիլվայի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությասնը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ, արտգործնախարարը նաև կմեկնի Սանտոս, որտեղ նույն օրը՝ հունվարի 2-ին, տեղի կունենա անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Սան Պաուլու քաղաքի հիվանդանոցում քաղցկեղից մահացած մեծ մարզիկի հուղարկավորությունը: