Վատիկանը ցույց է տվել 95 տարեկանում մահացած Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-րդին, որի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին:
Ինչպես նշում է Vatican News-ը, արարողությունը կղեկավարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
«Հինգշաբթի՝ հունվարի 5-ին, առավոտյան ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով 12:30-ին) հուղարկավորությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի հրապարակում, որի կարգը կմատուցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը»,- ճեպազրույցում ասել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
Շաբաթ, Բենեդիկտոսի մահից անմիջապես հետո, Հռոմի պապը գնացել է Mater Ecclesiae վանք՝ աղոթելու նրա մարմնի վրա, որն այժմ գտնվում է Վանքի մատուռում։ Վաղն առավոտյան նրա մարմինը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար, որպեսզի հավատացյալները կարողանան հարգանքի տուրք մատուցել նրան: