Նոր տարուց քիչ առաջ բրիտանական Սկարբորո քաղաքում (Հյուսիսային Յորքշիր) հայտնվել է ծովացուլ, որին չվախեցնելու համար տեղի իշխանությունները ժամանակավորապես հետաձգել են ամանորյա հրավառության մեկնարկը։ Այդ մասին գրում է The Gurdian թերթը։
Կաթնասունին նկատելուց հետո նրա շուրջն անմիջապես հավաքվել է բազմություն։ Ենթադրաբար, սա Թորն է՝ ծովացուլը, որը նկատվել է Հեմփշիրի ափին անցյալ ամսվա սկզբին։
Փորձագետները կարծում են, որ նա «դադար է վերցրել» Սկարբորոյում և մի քանի օր անց կուղևորվի ավելի հյուսիս: Քաղաքային խորհուրդը որոշել է հետաձգել ամանորյա հրավառության մեկնարկը՝ Թորին չանհանգստացնելու համար։
«Մենք շատ հիասթափված ենք, որ ստիպված եղանք չեղարկել հրավառությունը, բայց ծովացուլի բարեկեցությունը առաջնահերթություն է», - ասել է խորհրդի ղեկավար Սթիվ Սիդոնսը: