Սույն հետազոտավերլուծական աշխատանքները իրականացվել են «Հանրապետություն» կուսակցության պատվերով, համաձայն պայմանագրի, 2022 թվականի նոյեմբրի 15-ից մինչև դեկտեմբերի 15ը ընկած ժամանակահատվածում։ Տվյալների երկրորդական վերլուծությամբ վերհանվել է հիմնական պատկերը, այնուհետ առաջնային որակական տվյալներ են հավաքվել՝ հետազոտության վերջնական նպատակին հասնելու համար։ Քանակական տվյալների աղբյուր է ընդունվել Կովկասյան Բարոմետր (ԿԲ) 2021-2022 թվականին անցկացված հետազոտությունը, հաշվի առնելով ակադեմիական չափանիշներին համապատասխանությունը, անցկացնող …