«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Շուրջ 200 աշխարհահռչակ մարզիկներ այսօր հանդիպել են Հռոմի սրբազան քահանայապետին: Նրանց թվում է եղել նաև մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, ով Ֆրանցիսկոս քահանայապետին իր մարզաշապիկն է նվիրել»: