Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը չի հաջողվել պատասխան ստանալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հաղորդակցությունների բացման շրջանակում ավտոճանապարհային երթուղիների վերաբերյալ: «Հաղորդակցությունների բացումը խաղաղության պայմանագրի մաս չէ: Ըստ էության, այն արդեն պետք է տեղի ունեցած լիներ, քանի որ դա 2020թ. նոյեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունն է, որը, սակայն, մինչ այժմ …