Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրտսեր որդուս՝ Երվանդի, նահատակության օրն է… Չորս տարվա մեջ երկրորդ անդառնալի կորուստս… 2016-ի ապրիլի 4-ին ավագս՝ Նորայրը (քառասուն էլ չկար), մարտիրոսվեց Թալիշի դիրքերում, 2020-ի այս օրը՝ Երվանդս (42-ը դեկտեմբերին պիտի լրանար), Մեխակավանի (Ջաբրայիլի) ուղղությունում: Երկուսն էլ՝ թշնամական արկի պայթյունից: