Մոսկվան բացասաբար Է գնահատում Շվեյցարիայի հետ այցագրեր տալու դյուրացման շուրջ համաձայնագրի գործողության կասեցումը. դա միայն հաստատում է Բեռնի նահանջը չեզոքության սկզբունքներից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը: