Добавить новость

Спортивные «Умные каникулы» — новый формат отдыха школьников в Ногинске

Физико-математический лицей откроется в Сергиевом Посаде к новому учебному году

В I чтении принят проект о праве полиции принимать решение о выдворении иностранцев

Движение автотранспорта временно перекроют в районе Якиманка

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանը, ըստ ընդդիմադիրների, պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ փորձելով դրա պատասխանատվությունը բարդել «նախկինների» վրա 

Փաշինյանը, ըստ ընդդիմադիրների, պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ փորձելով դրա պատասխանատվությունը բարդել «նախկինների» վրա 

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ միաժամանակ փորձելով դրա համար պատասխանատու դարձնել նախկին իշխանութուններին։ 

«Այսինքն՝ ինքը հասարակությանը հերթական իր դավաճանական քայլերից առաջ փորձում է նախապատրաստել և հերթական անգամ նախկինների գրպանը տեղավորել էդ պրոցեսը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ պատգամավոր Ագնեսա Խամոյանը («Հայաստան»)։

«Ինքը պատրաստվում է նոր կապիտուլյացիայի։ Դրա մասին երեկ բաց խոսեց։ Երեկ նա ասաց փաստացի, որ այո, Արցախը նա ճանաչելու է Ադրբեջանի կազմում։ Պարզապես փորձեց էդ մեղքը բարդել նախկինների վրա», - նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  

Փաշինյանը երեկ Ազգային ժողովում պնդել էր, թե դեռևս 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով, ապա նաև Մադրիդյան հայտնի սկզբունքներով Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Քոչարյանի և Սարգսյանի թիմակիցները հակադարձում են՝ այդ դեպքում ինչո՞ւ անցած տարիներին Ադրբեջանի իշխանությունները գոնե մեկ անգամ այդ մասին հրապարակավ չեն հայտարարել։

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Փաշինյանին հարցում է՝ եթե  նախկիններն արդեն իսկ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, ինչո՞ւ է Ալիևը հիմա ամեն գնով փորձում պարտադրել  Փաշինյանին  խաղաղաղության պայմանագիր կնքել և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամոբողջականությունը. - «Ինչո՞ւ է Ալիևը ամեն ինչ անում, իրեն պատառոտում, Նիկոլ Փաշինյանին պարտադրում, որ վերջինս ստորագրի խաղաղության համաձայնագիր, որի առաջին կետը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է՝  Փաշինյանը  իրականությունն աղավաղելու համար այնպիսի փաստարկների է դիմում, որոնց անգամ Ալիևն ու ադրբեջանական դիվանագիտությունը երբևէ չեն դիմել. - «Դուք պատկերացրեք ինչ աստիճանի սուտ է դա, որ անգամ ստից չխորշող, փրփուրներից կառչող, մանիպուլյացիաների գրոսմայստեր ադրբեջանական դիվանագիտությունը երբևէ ոչ մի հարթակում չի ասել այսպիսի հիմարություն։ Որովհետև հասկացել է, որ հիմք չկա դրա համար»։

Անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքին, որ դեռ Քոչարյանի օրոք, 1999- ի Ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով Հայաստանը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ Խամոյանը հակադարձում է՝ այդ փաստաթղթով չի ճանաչվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. - «Էդտեղ խոսվում է, օրինակ, Ռուսաստանի տարածքային ամբողջականության մասին, Մոլդովայի, Կոսովոյի տարածքային ամբողջականության մասին, և միայն Արցախի դեպքում է, Ղարաբաղյան հակամարտության դեպքում է, որ խոսք չի գնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»։

Ինչ վերաբերում է 2007-ի Մադրիդյան սկզբունքներին, ապա Խամոյանը հիշեցնում է՝ այդ փաստաղթղում խոսվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանն էլ հիշեցնում է՝ 2020 թվականի հունվարին Կապանի ասուլիսում Փաշինյանը ընթերցեց ղարաբաղյան բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, որտեղ կրկին խոսվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

«Կարող ենք ֆիքսել, թե Սերժ Սարգսյանը ինչ ա թողել սեղանին բովանդակային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Մեջբերում եմ. Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։ Հաջորդ կետը. Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտություն հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով», - ասել էր Փաշինյանը։

«Եթե սա կապիտուլյացիա է, այսինքն՝ հայկական երկրորդ պետականության ստեղծման համար հնարավորություն, երկու ռազմավարական շրջանը պահելու հնարավորություն, միջանկյալ երաշխավորված կարգավիճակ միջազգային անվտանգային երաշխիքներով... եթե սա կապիտուլյացիա է, բա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ի՞նչ է», - հակադարձեց Աշոտյանը։

Բացի այդ, ընդդիմադիրները հիշեցրին, որ դեռ 2019-ին վարչապետը հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից,  Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է  թե ինչ որ պետք է այն էլ բանակցում է, իսկ հիմա փորձում է ողջ պատասխանատվությունը բարդել նախկինների վրա։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

СК выяснил, что все отравившиеся в Москве ели продукцию одной компании

Большой успех Северной Кореи. КНДР вместе с Россией обхитрили США

Франция вынуждена сократить свой военный контингент в Африке

Движение автотранспорта временно перекроют в районе Якиманка

Музыкальные новости

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России

В столице Бурятии в городе Улан-Удэ в театре кукол «Ульгэр» 14-16 июня пройдут «Волшебные выходные»! - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети

Более 500 спортсменов поучаствовали в фестивале «Спорт для всех» в Мытищах

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!

Новости России

Движение автотранспорта временно перекроют в районе Якиманка

Более 140 каширских школьников приняли участие в фестивале «Летом с ГТО!»

Инвестиции в будущее – новый жилой комплекс Riga Hills

Крупный девелопер построит мультиформатный проект на границе природного заказника «Долина реки Сетунь»

Экология в России и мире

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя

Smena SS-2024

Международная марка «Ревилайн» анонсировала новые мануальные зубные щетки S 6000 в волгоградском филиале

Сказка театра Ульгэр в Бурятии «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир волшебства - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети:

Спорт в России и мире

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024

Самсонова поддержала Андрееску после победы над ней в финале турнира в Хертогенбосхе

Людмила Самсонова не отдала голландскую траву // Она продолжила серию российских побед на теннисном турнире в Хертогенбосе

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне

Moscow.media

ТСД промышленного класса Saotron RT-Т510

В Екатеринбурге начался второй этап опрессовок

Как Россия уступила Азербайджану значительные территории Дагестана и два села

В Коми ввели штрафы за «склонение к абортам»











Топ новостей на этот час

Rss.plus






Франция вынуждена сократить свой военный контингент в Африке

Более 140 каширских школьников приняли участие в фестивале «Летом с ГТО!»

Большой успех Северной Кореи. КНДР вместе с Россией обхитрили США

Инвестиции в будущее – новый жилой комплекс Riga Hills