Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր …