ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարությանը, որտեղ անընդունելի և բացարձակապես ոչ տեղին էին համարվել նախագահ Տեր-Պետրոսյանի նախորդ օրվա հայտարարության մեջ Ցյուրիխյան արձանագրությունների և գործող իշխանությունների կողմից հայ-թուրքական հաշտության ստորագրվելիք պայմանագրի միջև համեմատությունները: Առաջին նախագահի այսօրվա անդրադարձում պարզաբանվել էր, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին՝ դեռևս 2009 թվականին, դրական …