ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը՝ 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում աջակցելու համար։ «Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում», – թվիթերի իր էջում գրել է նա։