Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բազմակողմանիորեն վերլուծել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը՝ դրանցում ռազմական հանցագործությունների առկայությունը ստուգելու համար: Փաստերի ապացուցման պարագայում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ: «Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությունների կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումները պետք է …