Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի 12 դպրոցում դեռևս դասապրոցես չի իրականացվում, այսինքն՝ 1245 աշակերտ զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այս մասին ասաց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում: