Radar.am. Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովը ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ միասին այցելել են Գորիս և Ջերմուկ։ Դեսպանը հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել սեպտեմբերի 13-14-ն ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։ …