«Ամերիկայի ձայն». ՆԱՍԱ-ի DART տիեզերանավը երկուշաբթի օրը, սեպտեմբերի 26-ին հիպերձայնային արագությամբ բախվել է հեռավոր աստերոիդին՝ աշխարհի առաջին մոլորակային պաշտպանական համակարգի փորձարկման ժամանակ: Փորձարկումը նախատեսված էր ապագայում Երկրի հետ երկնաքարերի հավանական բախումը կանխելու համար: Աստերոիդի կամ որևէ երկնային մարմնի շարժումը փոխելու մարդկության կողմից կատարված առաջին փորձը ցուցադրվել է Վաշինգտոնից դուրս գտնվող առաքելության կենտրոնից ՆԱՍԱ-ի վեբ-հեռարձակման ժամանակ: …