Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը սեպտեմբերի 22-ին Եվրոպայի երկրներին նախազգուշացրել Է այս ձմռանն Էներգետիկական անվտանգության համար պայքարից, որը, նրա կարծիքով, կարող է վերացնել Եվրամիության միասնությունը եւ հրահրել սոցիալական հուզումներ: Այդ մասին հայտնել Է բրիտանական Financial Times (FT) թերթը: