Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարություններին Արցախի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Տելեգրամ»-ի իր էջում Բեգլարյանը, մասնավորապես, գրել է. «Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել …