Հաշվետու ժամանակահատվածում թրաֆիքինգի ոչ մի զոհ հանցագործներից փոխհատուցում չի ստացել ո՛չ քրեական, ո՛չ քաղաքացիական դատավարության միջոցով: GRETA-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին ձեռնարկել ակտիվ միջոցներ՝ երաշխավորելու թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման արդյունավետ հասանելիությունը, այդ թվում՝ լիովին օգտագործելով իրավախախտների ակտիվների սառեցման և բռնագրավման մասին օրենսդրությունը: