Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) քարտուղարության ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով նաև կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումների բնագավառներում ԵԱՀԿ-ի շարունակական ու արդյունավետ աջակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքը: Կողմերն անդրադարձել են ոստիկանության բարեփոխումների …