Վալենտին Յումաշևը կամավոր հիմունքներով հրաժարական է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականի պաշտոնից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Հրաժարականի մասին տեղեկությունը ՌԲԿ-ին հաստատել է Յումաշևի ծանոթներից մեկը։ Զրուցակցի խոսքով՝ Յումաշևը պաշտոնը լքել է ապրիլի վերջին-մայիսի սկզբին։
«Դա խորհրդանշական պաշտոն էր»,- ընդգծել է ՌԲԿ-ի աղբյուրը։