Мы в Telegram
Добавить новость

Захватывающий мир онлайн-казино Vavada

Пассажиры уже более 855 тысяч раз скачали расписание автобусов Мострансавто

Более 75 специалистов МОНИКИ получили награды в День медработника

Следователи провели обыски после массового отравления готовой едой в Москве

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա․ Շառլ Միշելի ներկայացրած մտքերը դրա վկայությունն էին․ Վահրամ Բալայան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ զրուցել ենք մայիսի 28- ին նաև Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաք-երթի, ինչպես նաև բանակցային գործընթացների մասին:

Վահրամ Բալայանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրեց ԱՀ ԱԺ-ի ապրիլի 14-ի հայտարարությունը: «Դեռ ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց, որը բխում էր Արցախի ժողովրդի ցանկություններից: Ըստ էության, հանրահավաքը այդ հայտարարության շարունակությունը կարելի է համարել. թե՛ աշխարհին, թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Ադրբեջանին ասվեց, որ Արցախը շարունակում է կանգուն մնալ, պայքարելու է իր շահերի, իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման համար, մեծ հաշվով՝ իր պետականությունը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր է գործադրելու: Հանրահավաքի ուղերձները հենց նշված բովանդակությունն ունեին»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով որոշ շրջանակների կողմից հանրահավաքը համերգ ներկայացնելու, նաև ստվեր գցելու փորձերին՝ Վ. Բալայանը շեշտեց. «Այն մեծ հանրահավաք էր, որին հաջորդել էր համերգ: Ի դեպ, ասեմ, որ նաև Ասկերանում, Մարտունիում էր հանրահավաք եղել: Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, բայց խնդիրն այլ է. վատ է, երբ իրողությունները փորձում են չներկայացնել այնպես, ինչպես կա: Ինքնախաբեությամբ չպետք է զբաղվել, որովհետև դա, ինչպես ասում են, լավ տեղ չի տանի: Շատ կցանկանայի, որ թե՛ փողոցում, թե՛ հրապարակում և թե՛ տանը նստած մեր հայրենակիցները՝ բոլորը, վերջիվերջո հասկանան, որ ազատությունը, խաղաղությունը, պետականությունը ոչ ոք սկուտեղի վրա չի նվիրում: Այն պայքարի, համառության, արյան ու քրտինքի արդյունքում է լինում: Միայն այդ ժամանակ կայուն խաղաղություն կլինի»:

Այս համատեքստում խոսելով առկա բանակցային գործընթացներից՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա: Շառլ Միշելի ներկայացրած մտքերը դրա վկայությունն էին, մասնավորապես, երբ խոսում էր «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին: Տպավորություն է ստեղծվում, թե Արցախի բնակչությունն ինչ-որ մի տեղից է եկել, հյուրի կարգավիճակ ունի ու պարզապես պետք է անվտանգության համակարգ ձևավորվի, որ այդ մարդիկ այդ կարգավիճակով իրենց ապահով զգան ու ապրեն: Սա չի համապատասխանում ո՛չ պատմական իրողություններին, ո՛չ էլ ներկա զարգացումներին»: Նա ընդգծեց՝ չճանաչցված լինելու պատճառով Արցախի համար դժվար է միջազգային կառույցներում պաշտպանել իր շահը:

«Այդ տեսանկյունից պատվիրակված էր, որ այդ ամենը կատարի ՀՀ-ն: Մինչդեռ պատերազմից հետո ՀՀ իշխանությունները Ադրբեջանի առաջարկությունները լուռ համաձայնությամբ ընդունելու կուրսն են ընտրել՝ առանց որևէ պայքարի: Այսինքն, չդիմակայել այն ամենին, ինչ կատարվում է: Հաշվի առնելով թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի, թե՛ իշխող խմբի հայտարարությունները՝ ՀՀ իշխանությունները փորձում են ամեն գնով պաշտպանել ու առաջ տանել խաղաղության թեզը: Մինչդեռ այդ ճանապարհով պատերազմն ավելի կմոտեցվի: Երբ քո դիմաց թշնամի է, որն անընդհատ պահանջներ է դնում, իսկ դու այդ ամենին որևէ պատասխան չես տալիս, բնականաբար, թշնամին ավելի սանձարձակ է դառնում և նոր պահանջներ է առաջադրում: Դրա վառ արտահայտությունը հենց ՀՀ տարածքից արված բռնազավթումներն են, նաև այն հավակնությունները, որոնք այսօր կան նաև ՀՀ-ի նկատմամբ:

Սա հեռանկար չէ թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ և թե՛ հայ ժողովրդի համար: Այլ մոտեցում պետք է որդեգրել, փորձել սեփական հնարավորությունները մեկտեղել՝ դիմակայելով հակառակորդի ճնշումներին: Մյուս կողմից էլ՝ պետք է փորձել դիվանագիտական դաշտում բարեկամներ ձեռք բերել, եղած բարեկամների հետ լավ հարաբերություններ ձևավորել ու մեր շահն առաջ տանել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ աշխարհը բազմաշերտ է, ու այդքան էլ ճիշտ չէ ներկայացնել, թե բոլորը կանգնած են Ադրբեջանի կողքին:

Իսկ թե ինչպես օգտվել հնարավորություններից ներկայիս պայմաններում, նա նկատեց. «Ցավոք, ՀՀ իշխանությունների խոսքն ու գործը տարբերվում են: Սկզբում այլ բան ասվեց, հետո ժողովրդական ճնշումների ազդեցության տակ որոշակի խմբագրումներ եղան, ինչը, սակայն, չի կարող աշխատել, քանի որ հստակ մոտեցում պետք է ունենալ: Իշխանությունը պետք է ժողովրդի առջև կանգնի, դրոշակակրի դերակատարություն ունենա, բայց վախվորած պահվածքը, անընդհատ խուսանավելու հանգամանքը թույլ չեն տալիս, որ ներքին հանրային ռեսուրսն ու ներուժը կոնսոլիդացվի, նպատակաուղղվի մի կետի:

Մյուս կողմից էլ՝ միջազգային կառույցների, բարեկամ ու ոչ բարեկամ երկրների շրջանում տպավորություն է ձևավորվում, թե հայ ժողովուրդը համակերպված է այս վիճակի հետ, որին կարելի է ամեն ինչ պարտադրել ու ստանալ: Մեզ համար սա կործանարար է, ու պետք է արմատապես փոխել այդ ամենը: Մեր ներքին ռեսուրսները պետք է մեկտեղել. խոսքը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի մասին է: Եթե կարողանանք մեկտեղել, դա փոքր ուժ չէ: Բացի այդ, այլ քաղաքականություն պետք է որդեգրել. այսօր կատարվողը պետք է մի կողմ դնել և ազգային շահերի դիրքերից խոսել թե՛ թշնամիների, թե՛ բարեկամների հետ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В московском музее-заповеднике «Кузьминки-Люблино» пройдет фестиваль «Арт-пристань»

Пассажиры уже более 855 тысяч раз скачали расписание автобусов Мострансавто

Пассажиры задержанного на 8 часов рейса прибыли в Петербург из Антальи

Захватывающий мир онлайн-казино Vavada

Музыкальные новости

«Москва востребована мировым сообществом»: какое значение имеют военно-морские учения России и Египта

Выставка-посвящение «Первая дама советской скульптуры»

Площадь пожара в здании у метро «Динамо» в Москве составляет 400 квадратов

Свыше 40 мест для коллективных молитв в Курбан-байрам откроют в Подмосковье

Новости России

Выставка «Фарфор и время» открылась в Москве

Кириченко: очень сильно удивлён, что именно албанцы побили мой рекорд Евро

В московском музее-заповеднике «Кузьминки-Люблино» пройдет фестиваль «Арт-пристань»

Студентка УлГТУ стала участницей первого образовательного заезда арт-кластера «Таврида»

Экология в России и мире

Неблагодарный батька или о чем говорил президент Белоруссии с делегацией Азербайджана?

Назван российский город, откуда в Турцию срочно увеличивают число рейсов, впервые поставив широкофюзеляжный самолет Airbus 330

Скидки по поводу и без от Mirihi Island Resort

Лучшие образы на лето, от которых захватит дух

Спорт в России и мире

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине

Рафаэль Надаль пропустит Уимблдон ради подготовки к Олимпиаде

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024

Теннисистка Екатерина Александрова вышла в полуфинал турнира в Хертогенбосе

Moscow.media

Hyundai привозит в Россию старый добрый седан по цене LADA Vesta

Heroje H288BW- портативный сканер штрих-кодов с интерфейсом Bluetooth

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.

Храм Преображения Господня в Коммунарке











Топ новостей на этот час

Rss.plus






Более 75 специалистов МОНИКИ получили награды в День медработника

Следователи провели обыски после массового отравления готовой едой в Москве

Hyundai привозит в Россию старый добрый седан по цене LADA Vesta

Студентка УлГТУ стала участницей первого образовательного заезда арт-кластера «Таврида»