Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը և այդ գործում Փարիզի քաղաքապետի անձնական ներգրավվածությունը: «Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը»,-նշել է նախագահ Խաչատուրյանը: Նա մեծապես արժևորել …