Հաշվետու եւ թափանցիկ կառավարումը ժողովրդավարության շարունակականության երաշխավորման կարեւոր սկզբունքներից մեկն է, եւ Հայաստանը դրան չի հասել։ Այս մասին այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ «Եթե չկա իշխանությունների տարանջատման եւ փոխզիջմանն երաշխավորում սահմանադրական մակարդակով՝ չի կարող լինել հաշվետու եւ թափանցիկ կառավարում, որքան էլ մարդիկ անձնական մակարդակում ձգտեն դրան, դրա համար …