Վրաստանում միջազգային ճանապարհորդների թվաքանակը 2022 թվականի ապրիլին 184,9 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Վրաստանն ապրիլին ընդունել է 244,3 հազար միջազգային այցելու եւ 2019 թվականի ցուցանիշները վերականգնել 37,7 տոկոսով: