Մայիսի 4-ին առավոտվանից ընդդիմության կողմնակիցները Երևանում ժամանակավորապես փակեցին հիմնական երթուղիները, ինչպես նաև՝ մայրաքաղաքին հարակից մայրուղիները: Ֆրանսիայի հրապարակում անցկացվեց մարդաշատ հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականի պահանջով։ Կարին Տոնոյանը, Արսեն Գրիգորյանը, Մենուա Սողոմոնյանը, Ավետիք Չալաբյանը, Էդգար Ղազարյանը, Հովհաննես Ղազարյանը և Համախմբման մյուս անդամները ևս Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիների հետ շարժվեցին դեպի ԱԺ և փակեցին …