Հետաքրքրաշարժ պարույր՝ իոնացված գազով. Հարավային կիսագնդի աստղագիտական հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը հրապարակել է NGC 3627 գալակտիկայի տպավորիչ պատկերը Առյուծ համաստեղությունում, որը նաև հայտնի է՝ որպես Messier 66: Այն գտնվում է Երկրից մոտ 31 միլիոն լուսատարի հեռավորության վրա: