2021 թվականի դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հավասար անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի ռուսական նախագիծը փոխանցելուց հետո Վաշինգտոնում և Բրյուսելում ավելի քան 40 օր խորհում էին պատասխանի շուրջ, համաձայնեցնում դիրքորոշումները դաշնակիցների միջավայրում: Արդյունքում հունվարի 26–ին նրանք ընդամենը կրկնեցին իրենց հարմար և ստանդարտ թեզերն ու խուլ սպառնալիքները Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Բելառուսի և Մերձդնեստրի հասցեին։ Ընդ որում` «գործընկերները» խնդրեցին ՌԴ ԱԳՆ-ին չհրապարակել իրենց պատասխանները, ինչը վկայում է «նոր Յալթա չի լինելու» կամ «ռուսներ, հանձնվե՛ք» ոճի հռետորաբանության դիրքերի անկայունության և ընդհանուր ոչ համոզիչ լինելու մասին։ Փաստաթղթերի բովանդակությունը, ինչպես այսօր ենթադրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շուտով հայտնի կդառնա լայն հանրությանը: