«Բարսելոնան» շուտով նոր պայմանագիր կկնքի կիսապաշտպան Գավիի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, նոր պայմանագիրը նախատեսված է լինելու հինգ տարով։
Ըստ նոր կնքված պայմանագրի՝ զգալիորեն բարձրանալու է նաև Գավիի հրաժարագինը, որը ներկայումս կազմում է 50 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված նորությունն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ մրցաշրջանի ընթացքում կիսապաշտպանը ստանալու է ավելի բարձր աշխատավարձ, սակայն կոնկրետ թիվ այս պահին չի նշվում։
Ըստ աղբյուրի՝ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Գավիի ներկայիս պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։