Կիսվել էի news.am-ի նյութով, որում պատմում էին Քենիայում պահպանակների դեֆիցիտի մասին եւ կոչ էի արել ՔՊ-ի ողջ անձնակազմին գործուղել Քենիա: Կանչել են ոստիկանություն, ասում են՝ ի՞նչ եք առաջարկում: Մեկնաբանումը տարբեր կարող է լինել: Ես ասել եմ՝ թող գնան, ինչով կարողանան՝ օգնեն: Հիմա, եթե իրենք հասկանում են, որ բացառապես սեփական ավանդը պետք է ունենան այդ դեֆիցիտի գործում, դա արդեն իրենց խնդիրն է: