Դեկտեմբերի իննին Սանկտ Պետերբուրգի (Մոսկովյան շրջան) Հաղթանակի զբոսայգու Կրկնակի հերոսների ծառուղիում տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձան- կիսանդրու պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման սկզբում Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Ուշակովը, Սանկտ Պետերբուրգի Հասարակական պալատի անդամ Նիկոլայ Բուրովը, «Պետերբուրգի հայեր» ՏՀԿ -ի նախագահ Ալեքսանդր Նազարովը եւ …