Մարզպետը ներկա է գտնվել Վաղարշապատի 3-րդ դպրոցում կազմակերպված հիշատակի միջոցառմանը ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Վաղարշապատի Հովհաննես Հովհաննիսյանի անվան N3 հիմնական դպրոց, ներկա գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կրթօջախի յոթ շրջանավարտների հիշատակին նվիրված միջոցառմանը: Արցախյան երկրորդ պատերազմի թեժ մարտերում քաջաբար ընկած վաղարշապատցիներ Ռազմիկ Մկրտչյանի, Անուշավան Մարտիրոսյանի, Աշոտ Մարտիրոսյանի, Արթուր Հակոբյանի, Վարազդատ Նազարյանի, …