«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է դառնալ ազատ գործակալ, փոխանցում է SPORT-ը:
Ֆրանսիացին ցանկանում է փոփոխություն մտցնել կարիերայում և տեղափոխվել այլ ակումբ: Նա մտադրված չէ նոր պայմանգիր կնքել «կապտանռնագույնների» հետ:
24-ամյա հարձակվողովի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է այնպիսի ֆինանսական պայմաններ առաջարկել, որից ֆրանսիացին չի հրաժարվի։
Դեմբելեի և կատալոնական ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։ Իսպանական գրանդն իր հերթին փորձեր է ձեռնարկում՝ վերջինիս հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ։