Եկեք անկեղծ լինենք։ Երբ մոտ 30 տարի առաջ փակվեցին Հայաստանը արտաքին աշխարհին կապող գրեթե բոլոր ուղիները՝ Ադրբեջանով, Թուրքիայով, մասամբ էլ` Վրաստանով, սկսեցինք բողոքել շրջափակումից։ Ո՞վ կարող էր այն ժամանակ կանխատեսել, որ երեք տասնամյակ անց մեծ վերապահումներով ու կասկածանքով կվերաբերվենք ապաշրջափակման գաղափարին։