Վանաձորցի 71 կգ քաշային Արման Դարչինյանը չանցավ Բելգրադում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Նրա մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Օբել Բարտի Էլն էր: Պայքարն ընթացավ գրեթե հավասար պայքարում, սակայն Դարչինյանը մեր տպավորությամբ մի փոքր առավելություն ուներ: Եվ երբ մենամարտի ավարտին ամերիկացուն հայտարարեցին որպես հաղթող, մրցավարների այդ որոշումը նրա համար էլ անակնկալ էր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ