Թուրքիայի տնտեսության նախկին պատասխանատուներից մեկը՝ պետնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ էլ ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա ամիսներին գնաճն ավելանալու է։ Իսկ դրա պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայացրած որոշումներն են։