Ֆուտբոլի աշխարհի 2022թ․ առաջնության եվրոպական ընտրական J խմբի պայքարին մնում է 2 տուր։ Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականին խմբում առաջին տեղն ապահովելու համար մնում է մեկ հաղթանակ։ Իսկ ահա պայքարը խմբում երկրորդ տեղի համար միգուցե շարունակվի մինչև վերջին խաղը։