«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հոկտեմբերի 9-ին Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ …