Мы в Telegram
Добавить новость

Вильфанд рассказал о погоде в Москве на следующей неделе

На борту самолета, летевшего из Москвы в Турцию, из-за жары погибла кошка якутского пилота

«Много сумбура и нервов»: что дочь Михайлова думает о предстоящей свадьбе

РПЦ и Роспатент подготовили законопроект о запрете использования религиозной символики в коммерческих целях

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանից հնչող հայտարարությունը միտված է նաև հայ-իրանական ցամաքային սահմանի անվտանգության ապահովմանը. Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը – Պարո՛ն Միսակյան, որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հայտարարության հիմնական մեսիջները: – Պետք է նշել, որ այս հայտարարությունն արվեց զորավարժությունների ֆոնին, երբ նաև Իրանում էին հնչում հարցեր, թե ինչո՞ւ են անցկացվում այս զորավարժությունները: Ցամաքային զորքերի հրամանատարը տվեց նաև այդ հարցերի պատասխանը՝ ի թիվս հայտարարության […]

The post Իրանից հնչող հայտարարությունը միտված է նաև հայ-իրանական ցամաքային սահմանի անվտանգության ապահովմանը. Գարիկ Միսակյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հայտարարության հիմնական մեսիջները:

– Պետք է նշել, որ այս հայտարարությունն արվեց զորավարժությունների ֆոնին, երբ նաև Իրանում էին հնչում հարցեր, թե ինչո՞ւ են անցկացվում այս զորավարժությունները: Ցամաքային զորքերի հրամանատարը տվեց նաև այդ հարցերի պատասխանը՝ ի թիվս հայտարարության մեջ առկա այլ մեսիջների:

Հստակ ասվում է, որ Իրանը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմաններին աշխարհաքաղաքական ու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, կարելի է ենթադրել, որ այստեղ խոսքը վերաբերում է և՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», և՛ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հանդեպ թուրք-ադրբեջանական նկրտումներին:

Մյուս կարևոր մեսիջն այն է, որ Իրանը չի հանդուրժելու իսրայելական ներկայություն Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Այսինքն՝ իրանական ռազմական ղեկավարությունը ներկա փուլում դեռևս չցանկանալով լուրջ ընդհարման գնալ Անկարայի ու Պակիստանի հետ՝ բացահայտ կերպով չի մատնանշում, որ խնդիրը հենց այդ երկու կողմերի մասնակցությամբ իրականացվող զորավարժություններն են Ադրբեջանի տարածքում, մասնավորապես՝ Կասպից ծովում, այլ խնդիրը տեղափոխում է Իրանի մշտական թշնամի Իսրայելի դաշտ, սակայն վերլուծական հայտարարությունների մակարդակում, սոցցանցային հրապարակումների մակարդակում բոլոր սլաքներն ուղղվում են, ու նաև այս հայտարարությունների հասցեատերերը համարվում են ավելի շատ Անկարան ու Իսլամաբադը: Իրանը տարածաշրջանում իր երկարաժամկետ խաղն է տանում, կարծես թե:

– Կարո՞ղ ենք ասել, որ այդ զորավարժությունները ուժի ցուցադրության նպատակ ունեն նաև, ու դրանք և այս կարգի հայտարարությունները ուղղված են հիմնականում Թուրքիայի դեմ:

– Իրականում հենց ուժի ցուցադրում է, Իրանի կողմից ցուցադրվել է նաև 4-5 նոր տեսակի զինտեխնիկաներ, ցուցադրվում են այնպիսի զինտեխնիկաներ, որոնցով Իրանը կարող է պայքարել ավելի մեծ բանակի դեմ, քան ադրբեջանականն է:

Պատահական չեն նաև Իրանի ռազմական փորձագետների կողմից հնչող հայտարարությունները, որ եթե խնդիրը լիներ Ադրբեջանը, ապա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս 1-ը կարող էր հասնել մինչև Բաքու, ու կարիք չկար հսկայական փողեր ծախսել այսպիսի զորավարժությունների համար:

Նկատենք, որ եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս 1-ի զորաշարժը ամբողջ սահմանի երկայնքով էր, ապա բանակի զորավարժությունները հիմնականում ընթանում են Նախիջևան, Թուրքիա, Իրաք սահմանային հատվածում, ինչը ևս կարելի է Թուրքիային ուղղված մեսիջ համարել:

– Պարո՛ն Միսակյան, այս ամենից ելնելով, Իրան-Թուրքիա հարաբերություններն ի՞նչ ընթացք կարող են ունենալ, հնարավո՞ր է լուրջ ռազմական բախում:

– Լուրջ ռազմական անմիջական բախումն այս պետությունների միջև գրեթե բացառվում է, որովհետև երկուսն էլ գիտակցում են իրենց ռազմական ուժը և գիտեն, որ այդ բախումը տարածաշրջանում լինելու է շատ մեծ պատերազմի սկիզբ:

Ընդհանրապես, իրանական կողմը մշտապես խուսափում է իր սահմանների մոտ որևէ ռազմական բախումից ու այդ ուժի ցուցադրություններով, կանխավ մեսիջներ հղելով՝ փորձում է դրանք տեղափոխել այլ հարթություններ, լինեն դրանք դիվանագիտական, քարոզչական թե այլ պետությունների տարածք, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, ինչու չէ՝ նաև Ադրբեջանը, բայց իր տարածքում որևէ ռազմական գործողության մեկնարկի հավանականություն ներկայում բավականին ցածր է:

– Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հայտարարությանը կրկին անդրադառնալով՝ կխնդրեմ ասեք, որքանո՞վ է այս հայտարարության համատեքստում համընկնում Հայաստան-Իրան շահը, Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում կատարվողի վերաբերյալ ձեռնտո՞ւ է Հայաստանի համար:

– Միանշանակ, այս փուլում տվյալ հայտարարությունը միտված է նաև հայ-իրանական ցամաքային սահմանի անվտանգության ապահովմանը, ինչը ձեռնտու է Հայաստանին, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար Հայաստանին այս փուլում անհրաժեշտ են դաշնակիցներ կամ գործընկերներ, իսկ դրանք կարող են լինել միայն Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը: Իսկ եթե սահմանային հատվածը Իրան-Հայաստան հատվածն է, ինքնաբերաբար այդ միակ պետությունը դառնում է Իրանը, որի հետ շահերի համընկնում կա: 

– Ճի՞շտ եմ հասկանում, որ Իրանը դեմ է ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», այլ նաև՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին:

– Խնդիրն այդ ճանապարհահատվածի դեպքում շատ ավելի բարդ է, քան ընդհանուր սահմանի հետ կապված, այսինքն՝ իրանական կողմն ինչքան էլ այդ խնդրի վերաբերյալ ունի բացասական վերաբերմունք, նույնիսկ տարբեր մակարդակներում հնչել են, որ Ադրբեջանի գործողությունները դուրս են հարևանության կամ խաղաղ գոյակցության սկզբունքներից, նաև բավականին կոշտ հայտարարություններ եղան իրանցի վարորդների ձերբակալության հետ կապված, անգամ արտգործնախարարի մակարդակով, բայց հարցն այն է, որ իրանական կողմը երբեք չի կարող ու նաև ցանկություն չի ունենա Հայաստանի փոխարեն որևէ խնդիր լուծել: 

Եթե խոսում ենք սահմանային լարվածության, Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ պետք է նկատի ունենաք, որ սա նախ՝ Իրանի ազգային շահերի տեսանկյունից է իրականացվում, այլ ոչ թե Հայաստանի, այսինքն՝ այստեղ կա հայ-իրանական շահի համընկնում գլոբալ մակարդակում, իսկ Գորիս-Կապան ճանապարհահատվածի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը, կարծես թե, ընդունել է կամ դեմ չէ, չգիտեմ՝ ո՛րը կարելի է անվանել Հայաստանի դիրքորոշում այս հարցի մասով:

Այսինքն՝ Իրանում կա ձևավորված տեսակետ, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածի վերաբերյալ հայկական կողմն արդեն կայացրել է որոշում, և դա անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի համար էլ կառուցվում է այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհը: Այսինքն՝ այստեղ Իրանի գործիքակազմն առավել նվազ է, քան հայ-իրանական սահմանի հանդեպ հնարավոր ոտնձգությունների դեպքում: 

– Պարո՛ն Միսակյան, ենթադրենք՝ Հայաստանի դիրքորոշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» դեպքում էլ է նույնը լինում, ինչ Գորիս-Կապան ճանապարհի պարագայում է, այդ դեպքում Իրանն ի՞նչ կարող է անել:

– Հայկական կողմից չեմ հանդիպել դիրքորոշման, որ այդ միջանցքն անպայման լինելու է, դա ավելի շատ Անկարայի ու նրա ազդեցության տակ գտնվող Բաքվի հայտարարություններն են, սակայն եթե փորձ արվի դա ուժի միջոցով պարտադրել Հայաստանին, կարծում եմ՝ իրանական կողմից այդ պարագայում կարող ենք աջակցություն ունենալ, իսկ եթե, ինչը քիչ հավանական եմ համարում, հայկական կողմը որևէ փաստաթղթով դա իրականացնի, ապա Իրանի գործիքակազմն այստեղ ևս զգալիորեն կնվազի: Բայց պետք է նշել, որ իրանական կողմից՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը նույնպես համարվում է միջազգայնորեն ճանաչված հայ-իրանական սահմանի խախտում, ինչը կարող ենք տեղավորել Իրանից հնչող ռազմական ու քաղաքական այդ բոլոր հայտարարությունների մեջ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրանից հնչող հայտարարությունը միտված է նաև հայ-իրանական ցամաքային սահմանի անվտանգության ապահովմանը. Գարիկ Միսակյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Актер Азиз Бейшеналиев рассказал, почему мигрировал в США

Синоптик Леус: грозовые дожди собьют жару в Москве

Илон Маск заявил, что на спутниках Юпитера человечество найдёт много интересного

Теплоход «В.Рукавишников» начнет пассажирские перевозки «Якутск — Нижний Бестях» ориентировочно с 5 июня

Музыкальные новости

ФК «Зенит» представил стартовый состав на суперфинал Кубка России в Москве

Леонид Агутин посвятил ушедшей Анастасии Заворотнюк песню и клип

"Евро-Футбол.Ру": "Спартак" не будет подписывать камерунского форварда Абубакара

В Республике Марий Эл с успехом прошел кинофестиваль «Движение по вертикали» памяти Станислава Говорухина

Новости России

Синоптик Леус: Грозовые дожди собьют жару в Москве 3 июня

Плюсы и минусы магазинов обоев в Москве

Литературный пикник "Собирайся, детвора, летняя пришла пора!", ко Дню защиты детей

Стало известно, кто поставит Петербургу новую уборочную технику: 1,2 млрд за 110 машин

Экология в России и мире

Лифтинг — Коги (нити с насечками)

В Москве в ТРЦ Columbus открылся магазин O`Stin в формате 4.0

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты

Фотопрогулка по советским городам. Классная серия!

Спорт в России и мире

Главный русский теннисист заставил Париж аплодировать ему стоя. Что удалось Осьминогу Медведеву?

Прямая трансляция матча Елены Рыбакиной против экс-первой ракетки мира на «Ролан Гаррос»

Медведев вышел в 1/8 финала «Ролан Гаррос» — 2024

Ролан Гаррос. Расписание 2 июня. Потапова и Швентек сыграют первым запуском, Синнер – последним

Moscow.media

Улыбка сделала слушателя «Юмор FM» миллионером

Лучший HR-бренд – «Грузовичкоф»

Вечернее поле.

Тысячи активистов разгромили офис Socar в Стамбуле, обвинив «Азербайджан» в поддержке геноцидальной политики Израиля в Палестине











Топ новостей на этот час

Rss.plus






Россиян предупредили об очередном виде мошенничества в канун отпусков

Синоптик Леус: Грозовые дожди собьют жару в Москве 3 июня

Сергеев прокомментировал победу «Зенита» в Кубке России

«Много сумбура и нервов»: что дочь Михайлова думает о предстоящей свадьбе