Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ծրագրի շնորհանդեսին մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ, պետական հիմնարկների ղեկավարներ։ Միջոցառումը սկսեց Ազգային Ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը տեղեկացրեց, թե մոտ ժամանակներս երկար ժամանակով կգտնվի Գյումրիում, և եթե նախընտրական կամ կուսակցական հարցեր լինեն, պատրաստ է հանդիպել մարդկանց …