Կախեթիի շրջանի Քվարելի փոքրիկ քաղաքում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsgeorgia.ge-ն: Պատանդներին ազատելու և հարձակվողին ձերբակալելու գործողությունն անցել է առանց արյունահեղության և անգամ առանց կրակոցի: «49-ամյա տղամարդը մեղադրվում է ահաբեկչական նպատակներով պատանդներ վերցնելու և ապօրինի զինամթերք ձեռք …
The post Պատանդառել էր 13 մարդու. «Վրաստանի բանկի» վրա հարձակվողը մեղադրվում է ահաբեկչության մեջ appeared first on ԳԱԼԱ.
Կախեթիի շրջանի Քվարելի փոքրիկ քաղաքում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Պատանդներին ազատելու և հարձակվողին ձերբակալելու գործողությունն անցել է առանց արյունահեղության և անգամ առանց կրակոցի:
«49-ամյա տղամարդը մեղադրվում է ահաբեկչական նպատակներով պատանդներ վերցնելու և ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու մեջ»,-հայտնել են ՆԳՆ-ից:
Ձերբակալվածը հարեւան Թելավիի մունիցիպալիտետի բնակիչ է:
Զինված տղամարդը ցերեկը ներխուժել էր Քվարելիի Ճավճավաձե փողոցում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և պատանդ վերցրել 13 մարդու՝ պահանջելով մեծ գումար:
Տեղում անմիջապես մոբիլիզացվել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները և սկսվել են օպերատիվ-քննչական միջոցառումները:
Իրավապահների եւ պատանդառուի միջև բանակցությունների արդյունքում հարձակվողն ազատ է արձակել բոլոր պատանդներին, ինչից հետո նրան ձերբակալել են:
Քննություն է տարվում երեք հոդվածով ՝ «Հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, պահեստավորում, կրում, արտադրություն, փոխադրում, վաճառք», «Ահաբեկչական գործողություն», «Ահաբեկչական նպատակներով պատանդներ վերցնելը»:
The post Պատանդառել էր 13 մարդու. «Վրաստանի բանկի» վրա հարձակվողը մեղադրվում է ահաբեկչության մեջ appeared first on ԳԱԼԱ.