Ամերիկացի միլիարդատեր Մարկ Լորը հանդես է եկել անհավանական թվացող նախաձեռնությամբ՝ հսկայական մեգապոլիս կառուցելու ծրագրով: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newatlas.com-ը: Բացի թանկարժեք զբոսանավերից, ավտոմեքենաներից և սեփական տիեզերանավերից, ժամանակակից միլիարդատերերը մոտ ապագայում կարող են դառնալ քաղաքների սեփականատերեր: Միլիարդատերերից առնվազն մեկը՝ ամերիկացի բանկիր, ձեռնարկատեր և բարերար Մարկ Լորը վերջերս բացահայտել է Միացյալ Նահանգների դեռևս անհայտ վայրում …
The post Միլիարդատեր Մարկ Լորը սեփական քաղաք կկառուցի, որը կունենա 5 մլն բնակիչ appeared first on ԳԱԼԱ.
Ամերիկացի միլիարդատեր Մարկ Լորը հանդես է եկել անհավանական թվացող նախաձեռնությամբ՝ հսկայական մեգապոլիս կառուցելու ծրագրով:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newatlas.com-ը:
Բացի թանկարժեք զբոսանավերից, ավտոմեքենաներից և սեփական տիեզերանավերից, ժամանակակից միլիարդատերերը մոտ ապագայում կարող են դառնալ քաղաքների սեփականատերեր:
Միլիարդատերերից առնվազն մեկը՝ ամերիկացի բանկիր, ձեռնարկատեր և բարերար Մարկ Լորը վերջերս բացահայտել է Միացյալ Նահանգների դեռևս անհայտ վայրում նոր քաղաք կառուցելու իր ծրագրերը: Քաղաքն արդեն ունի Թելոս անունը, նախագիծը մշակել է Bjarke Ingels Group (BIG) գործակալությունը, որը միավորում է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջադեմ ճարտարապետներին, դիզայներներին և շինարարներին: Թելոսի առաջին բնակիչները կկարողանան քաղաքում հաստատվել արդեն 2030 թվականին:
Գործարար Մարկ Լորի հաջողությունը սկսվել է Jet.com էլեկտրոնային առևտրի կայքից, որը ձեռնարկատերը 2016 թ.-ին 3,3 մլրդ դոլարով վաճառեց Walmart-ին: Jet.com-ը հայտնի էր ապրանքների գներով, որոնք ավելի ցածր էին, քան Amazon-ի հայտնի հարթակում՝ արտադրողների անմիջական առաքումների շնորհիվ:
50-ամյա միլիարդատեր Մարկ Լորի Telos նախագիծը թեև որոշ նմանություն ունի Միացյալ Նահանգներում ուտոպիական քաղաքներ ստեղծելու եվրոպացի վերաբնակիչների նախագծերին, իրականում հիմնված է տնտեսական և սոցիալական ամուր բազայի վրա:
Լորի աշխարհայացքը, որը կոչվում է «էքվիտիզմ», հիմնված է միլիարդատիրոջ`ամերիկյան դատարկվող հողատարածք (մոտ 60,7 հազար հեկտար) ձեռք բերելու ծրագրերի վրա: Համեմատության համար նշենք, որ մինչ Մոսկվայի 2011թ.-ի ընդլայնումը, ՌԴ մայրաքաղաքի տարածքը կազմում էր 107 հազար հեկտար: Հետագայում հողատարածքը կփոխանցվի բարեգործական հիմնադրամին, որը ժողովրդավար կերպով կվերահսկի հողի վարձակալության եկամուտը և դրա արժեքի բարձրացումը: Այդ միջոցներով աջակցություն կցուցաբերվի քաղաքային ենթակառուցվածքներին, կրթությանը, առողջապահությանը, իրավապահ կառույցներին և այլ ծառայություններին՝ առանց հարկերի բարձրացման անհրաժեշտության:
Դա կլինի մի հսկայական քաղաք`ընդարձակ կանաչ տարածքներով, էներգաարդյունավետ շենքերով` արևային վահանակներով և անձրևաջրերի հավաքման համակարգերով:
Տեղի «Կենտրոնական զբոսայգում», կանաչապատ տարածքներով շրջապատված, վեր կխոյանա Equitism Tower երկնաքերը: Ամբողջ քաղաքում նախապատվությունը կտրվի հետիոտներին և հեծանվորդներին: Քաղաքային տրանսպորտը կօգտագործի էկոլոգիապես մաքուր ինքնավար էլեկտրական մեքենաներ`արագության խիստ սահմանափակումով: Նախատեսվում է նաեւ օդային կախովի մոնոռելսեր կառուցել եւ օգտագործել eVTOL անօդաչու թռչող տաքսիներ:
Telos-ի կառուցման առաջին փուլը գնահատվում է 25 միլիարդ դոլար, առաջին բնակիչների թիվը կլինի սահմանափակ՝ մինչեւ 50 հազար մարդ: Ապագայում քաղաքը պետք է վերածվի 5 միլիոնանոց մեգապոլիսի՝ 400 միլիարդ դոլար արժողությամբ:
The post Միլիարդատեր Մարկ Լորը սեփական քաղաք կկառուցի, որը կունենա 5 մլն բնակիչ appeared first on ԳԱԼԱ.