Օգոստոսի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայության գծով տեղակալը եւ ոստիկանը, ոստիկանության նույն բաժնի պետի հրամանի համաձայն ապօրինի ծառահատման դեպքեր հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ծառայություն են իրականացրել Լոռու մարզի Մարց գյուղի մոտակայքում: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի խոսքով՝ այդ ընթացքում ոստիկանները նկատել են փայտով բեռնված …