Թուրքիայի Կոնիա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել քրդերի ընտանիքի վրա, 7 մարդ գնդակահարվել է՝ այդ թվում 3 կին: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, սպանությունից հետո հարձակվողները այրել են տունը: Իրավապաշտպանների պնդմամբ՝ զանգվածային սպանությունը կատարվել է ազգային ատելության հողի վրա: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հասանքոյ փողոցում: Օրվա երկրորդ կեսին զինված մարդիկ մտել …
The post Զանգվածային սպանություն Թուրքիայում. գնդակահարել են քրդերի ընտանիքի 7 անդամի եւ այրել տունը appeared first on ԳԱԼԱ.
Թուրքիայի Կոնիա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել քրդերի ընտանիքի վրա, 7 մարդ գնդակահարվել է՝ այդ թվում 3 կին: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, սպանությունից հետո հարձակվողները այրել են տունը:
Իրավապաշտպանների պնդմամբ՝ զանգվածային սպանությունը կատարվել է ազգային ատելության հողի վրա:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հասանքոյ փողոցում: Օրվա երկրորդ կեսին զինված մարդիկ մտել են տուն, սպանել Յաշար Դեդեօղլուին, Բարիշ Դեդեօղլուին, Սերփիլ Դեդեօղլուին, Սերափ Դեդեօղլուին, Իփեք Դեդեօղլուին, Մեթին Դեդեօղլուին և Սիբել Դեդեօղլուին:
Նրանք բոլորը նույն ընտանիքի անդամներ են եղել: Այնուհետ հանցագործները տան վրա բենզին են լցրել եւ այրել: Ոստիկանության եւ հրշեջների միջամտությամբ հրդեհը մարվել է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հարցաքննել են հարևաններին և սկսել հանցագործների որոնումները: Միջադեպի պատճառները դեռ անհայտ են:
The post Զանգվածային սպանություն Թուրքիայում. գնդակահարել են քրդերի ընտանիքի 7 անդամի եւ այրել տունը appeared first on ԳԱԼԱ.