Տաքացման արագացող տեմպերը գործնականում երաշխավորում են ծայրահեղ ռեկորդային ջերմաստիճանի հաստատումը Երկրում առաջիկա տասնամյակի ընթացքում: Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, նման եզրակացություն են արել Ցյուրիխի Բարձրագույն տեխնիկական դպրոցի (Շվեյցարիա) գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Climate Change ամսագրում:
Աշխատության հեղինակների խոսքով՝ անոմալ շոգի վերջին ալիքը, որի ժամանակ ջերմաստիճանի բազմաթիվ ռեկորդներ են գերազանցվել, նախաբանն է այն բանի, թե ինչ տեղի է ունենալու Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի մեծ մասում:
Անոմալ տաքացման նախորդ ժամանակահատվածների տվյալների ուսումնասիրության հիման վրա գիտնականներն ստեղծել են էքստրեմալ շոգի փոփոխությունների մոդելը մեկ շաբաթվա կտրվածքով՝ կախված ջերմոցային գազերի արտանետման մակարդակից: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ 2021-2050 թվականներին շոգի ռեկորդային ժամանակահատվածներ կարող են գրանցվել 2-7 անգամ ավելի հաճախ, իսկ 2051-2080 թվականներին՝ 3-21 անգամ ավելի հաճախ:
Երկիրը վերջին տասնամյակի կտրվածքով 0.18 աստիճանով ավելի շատ է տաքանում՝ ըստ Ցելսիուսի: Դա զգալիորեն ավելին է, քան նախորդ 40 տարվա ընթացքում: