Ճանաչենք մեր հերոսների պատմությունը 2021թ. հուլիսի 27-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչման արարողություն՝ ի հիշատակ դպրոցի նախկին շրջանավարտ, հայրենիքի պաշտպան Մելիք Երեմի Հարությունյանի և նրա սխրագործությունների: Դասասենյակի անվանակոչումը նախաձեռնվել է «Թութոք Արմենիան» ընկերության կողմից՝ Վայոց ձորի մարզպետարանի և Վայքի հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ: Մելիք Հարությունյանը ծնվել է 1998 թ. Վայք քաղաքում: 2017-2019թթ …