«Զենիթը» հետաքրքրվում է «Վալենսիայի» հարձակվող Գոնսալու Գեդեշի ծառայություններով:
Tuttomercatoweb-ի հաղորդմամբ, 24-ամյա պորտուգալացուն ռուսական թիմը 3-ամյա պայմանագիր է առաջարկում՝ տարեկան 2.2 մլն եվրո աշխատավարձով:
Գեդեշը «Վալենսիա» է տեղափոխվել ՊՍԺ-ից՝ 2017-ին: Իսպանական թիմի կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրած 34 խաղում դարձել է 7-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: