«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրայթուայթը կարող է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:
Ըստ Sport.es-ի, դանիացի ֆուտբոլիստը գտնվում է «Վուլվերհեմփթոնի» հետ բանակցությունների առաջադեմ փուլում:
Գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է համոզել Մարտին Բրայթուեյթին ընտրել «գայլերին» ՝ «Բրայթոնի» ու «Վեսթ Հեմի» հետաքրքրության ֆոնին:
Նախորդ մրցաշրջանում դանիացին անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է յոթ գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ: