Мы в Telegram
Добавить новость

Подмосковная «Единая Россия» провела 1 тыс. мероприятий, посвященных Дню Победы

Мишустин: на меры поддержки семей предусмотрено около 3 трлн рублей

Петербургские следователи работают на месте падения автобуса в Мойку

Ликсутов: Бесплатные автобусы на Красную горку и Радоницу запустят в Москве



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեղավորը մենք ենք, որ մինչև հիմա չենք ասել, որ Ադրբեջանն ինքն է օկուպացրել Լեռնային Ղարաբաղի տարածքները․Ալ․Մանասյանը՝ Շուշի այցելած դեսպանների մասին

 

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձել է եվրոպական և ասիական երկրներին համոզել, որ արդարացի կերպով է ուժը կիրառել, փորձել է ազատագրել օկուպացված իր տարածքները։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների այցին Շուշին։

«Մեղավորը մենք ենք, որ մինչև հիմա չենք ասել, որ Ադրբեջանն ինքն է օկուպացրել Լեռնային Ղարաբաղի տարածքները՝ կենտրոնում և հյուսիսում, որոնք պետք է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մեջ գտնվեին, սակայն որոնք ապօրինաբար դուրս են թողնվել մարզի սահմաններից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչներ մեկնել էին Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: Այցը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Միջազգային դիվանագետներին ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նշենք նաև, որ ուղևորությանը մասնակցում էին Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Չինաստանի, ճապոնիայի, Մալազիայի, Հարավային Կորեայի, Բելառուսի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ալժիրի ու այլ երկրների դեսպանները, ինչպես նաև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները։ Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել էին Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից:

Նշենք նաև, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

Ալեքսանդր Մանասյանը, պատմական ակնարկ անելով, մատնանշեց՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի սահմաններ մտցնելը կատարվել է բռնությամբ։ «1921 թվականի հունիսի 5-ի որոշումը, որին հղում են կատարում ադրբեջանցիները, ընդհանրապես չի ընդունվել։ Եթե ընդունվել է, ապա իրավական ուժ չպետք է ունենա։ Հարցը կուսակցական մարմինն է քննարկել, սահմանադրական մարմին չի քննարկել, ավելին, եթե նույնիսկ սահմանադրական իրավունք ուներ այդ մարմինը, երրորդ երկիր էր, որը չուներ այդպիսի հարցեր լուծելու մանդատ»,- ասաց նա։

Այդ ամենը լռության մատնելն է պատճառը, ըստ նրա, որ Ադրբեջանը իր տեսակետն է ամրագրել այլ երկրների գիտակցության մեջ։ «Պետք է նկատել, որ սկզբնական շրջանում Ադրբեջանը շատ զգուշավոր էր խոսում Լեռնային Ղարաբաղի տարածքների մասին՝ հայտարարելով, որ դրանք միջազգայնորեն ճանաչված են որպես իր տարածքներ։ Հիմա արդեն հայտարարում է, որ իրավաբանորեն են դրանք պատկանում Ադրբեջանին։ Նույն սխալը թույլ է տվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով Ադրեջանին պատկանող տարածք է։ Ամենաթույլ իրավաբանը կարող է ապացուցել որ դա կոպիտ սխալ է, որովհետև որևէ իրավական հիմք չկա, որ արդեն Հայաստանի մաս ճանաչված Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե պետք է «նեղանալ» այն երկրներից, որոնք այցելել են Շուշի, թե դա մեր թերացման արդյունքում է եղել, Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց, որ բոլոր պետությունները հիմնականում տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն են, բայց երբ տարածքները երկրներին լեգիտիմ ձևով են պատկանում և ոչ թե օկուպացվել են։

«Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարածք է եղել, և այդ առումով, երբ մենք դա չենք հնչեցնում, հետո էլ այլ երկրի ղեկավար ասում է, որ այն միջազգային իրավունքի տեսանկյունից ադրբեջանական տարածք է, Ադրբեջանն ավելի է ոգևորվում, ասում է, որ պատմական տարածք է։ Սակայն այդ հունիսի 5-ի որոշման մեջ պատմական պատկանելության մասին ոչ մի խոսք չկար, ընդամենը ասվում է, որ մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների համերաշխությունից ելնելով է նման որոշում կայացվել»,- ասաց նա։

Այս փաստերը, նրա խոսքով, «շատ խնամքով» պահվել են ՀՀ բոլոր իշխանությունների կողմից։ «Ներկայիս վարչապետն էլ գնում է Ղարաբաղ, սադրիչ հայտարարություն է անում, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ, փոխանակ ասելու, որ այն միջազգային իրավական տեսանկյունից Ադրբեջան չէ։ Նա ընդամենը ամբոխահաճո հայտարարություն է անում»,- ասաց նա։

Այսօր, Արցախի շուրջ ստեղծված խնդիրների լուծման համար, ըստ քաղաքագետի, պետք է սկսի գիտությունը խոսել։ «Գիտությունը քաղաքականացվել է։ Փոխանակ գիտության կողմը լինեն, այս կամ այն կուսակցության կողմն են։ Պետությունը՝ կառավարությունը, արտգործնախարարությունը, պետք է պատվեր տան Ակադեմիային, Համալսարանին, և պատվեր տան ոչ թե իրենց դրածոներին, այլ անկախ գիտնականներին, ընդ որում, միմյանց հակառակ կարծիքն ունեցողներին և այդպես փորձեն գտնել լուծումները»,- ասաց նա։

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Свадебные традиции Псковской области демонстрирует стенд региона на выставке «Россия» в Москве

Путин предложил назначить Андрея Белоусова министром обороны

Более 150 автомобилей отправились «Дорогами Памяти» от Музея Победы

13 мая 2024 года праздник явления Иверской иконы Божьей Матери: в чём помогает святой лик

Музыкальные новости

Первый мозговой чип Neuralink Илона Маска столкнулся с проблемами

Запуск Samsung Galaxy S24 еще сильнее подвинул Google на рынке смартфонов США

Сергей Собянин. Главное за день

Откровение артиста госцирка Бурятии Саяна Дондокова - Театр и дети, Культура и Россия, интервью

Новости России

Свадебные традиции Псковской области демонстрирует стенд региона на выставке «Россия» в Москве

Путин предложил назначить Андрея Белоусова министром обороны

Сергей АРУТЮНОВ на своём сольном концерте в Государственном Кремлёвском Дворце презентовал дуэт с Родионом Газмановым. Артисты вместе исполнили хит “Люси”

«Газовики» играют с огнем. «Оренбург» на своем поле уступил ФК «Локомотив» (Москва) – 0:2

Экология в России и мире

Как надо ПРОДАВАТЬ СЦЕНАРИЙ, ПЬЕСУ, СИНОПСИС.

Откровение артиста госцирка Бурятии Саяна Дондокова - Театр и дети, Культура и Россия, интервью

Красота и благородность: яркие стильные весенние образы

Тихий инфаркт: Как распознать вовремя?

Спорт в России и мире

Казахстан узнал еще одну печальную новость после сюрприза Рыбакиной

Потапова проиграла Остапенко во втором круге турнира WTA 1000

Павлюченкова вылетела с турнира в Риме

Анастасия Потапова вышла во второй круг турнира WTA-1000 в Риме

Moscow.media

Продвижение Песен, Музыки, Стихов ВКонтакте. Способы и методы увеличения прослушивания песни, музыки, стихов ВКонтакте.

Как надо ПРОДАВАТЬ СЦЕНАРИЙ, ПЬЕСУ, СИНОПСИС.

Утро на озере...

Велоретро











Топ новостей на этот час

Rss.plus






Арестованы трое мужчин, похитивших двух жителей Москвы

Газзаев заявил, что у «Зенита» притупилась мотивация

Свыше 70 юных артистов выступили в Музее Победы

За год своими силами превратили старую дачу в место, где хочется жить постоянно!