Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ օգոստոսի սկզբից միայն կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին կամ COVID-19-ի բացակայությունը հաստատող ՊՇՌ թեստեր ունեցողներին կթույլատրվի այցելել բարեր, ռեստորաններ, առևտրի կենտրոններ, գնացքներ, միջքաղաքային ավտոբուսներ, ինքնաթիռներ և այլն: Այս մասին գրում է RT-ն՝ հղում տալով BFMTV-ին:
Նշվում է, որ կընդունվի կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքը, որը ստացվել է ոչ ավելի, քան 48 ժամ առաջ:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ երկրում Covid-19-ի դեմ պարտադիր պատվաստում կսահմանվի բժիշկների համար: Նա նաև չէր բացառել, որ պարտադիր պատվաստում կսահմանվի նաև բոլոր ֆրանսիացիների համար: